ՌԴ-ում կորոնավիրուսի թեստ հանձնած և պատասխանի սպասող տղամարդը ինֆարկտից մահացել է

ՌԴ-ում կորոնավիրուսի թեստ հանձնած և պատասխանի սպասող տղամարդը ինֆարկտից մահացել է

Նովոսիբիրսկի բնակիչը, ով կորոնավիրուսի կասկածով դիմել էր բժիշկներին, մահացել է ինֆարկտից: Այս մասին հայտնում է «Կոմսոմոլսկայա պրավդա»-ն: Տղամարդը հիվանդանոցում էր հայտնվել 60-ամյակից մեկ ամիս անց. ուներ բարձր ջերմություն, սիրտն էր ցավում: 60-ամյա տղամարդու կինը պատմել է, որ կանչ են գրել, ժամանած բժիշկները հարցրել են՝ ինչու են իրենք սրտաբանների կանչել, երբ տղամարդը բարձր ջերմություն ունի: Կինը բացատրել է՝ 2009-ին ամուսինն սրտամկանի ինֆարկտ է տարել:

Տղամարդուն տարել են հիվանդանոց՝ կորոնավիրուսի թեստ հանձնելու համար: Վերջինս մի քանի ժամ սպասել է, որից հետո նրան տեղափոխել են այլ հիվանդանոց, որտեղ նրա մոտ ի հայտ է եկել երկկողմանի թոքաբորբ: Գիշերը պացիենտին պառկեցրել են միջանցքում, առավոտյան տեղափոխել պալատ:

Հարազատները ոչ մի կերպ չէին կարողանում նրա հետ կապ հաստատել և գնացին հիվանդանոց: Այնտեղ հայտնեցին, որ տղամարդը մահացել է: Ավելի ուշ պարզ դարձավ, որ տղամարդու մոտ սրտամկանի ինֆարկտ է գրանցվել, իսկ կորոնավիրուսի թեստի պատասխանը բացասական է եղել:

Այստեղ Կարող է լինել Ձեր գովազդը։
#5

Related Articles

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով