ՀՀ Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանի ու նրա ընտանիքի հասցեին վիրավորական արտահայտություններով գրառումներ կատարող Արտյոմ Խաչատրյանն այսօր բերման է ենթարկվել Ոստիկանություն։ Տեղեկությունը հաստատեցին Ոստիկանության լրատվական ծառայությունից:

«Ոստիկանության Արաբկիրի բաժնում նախապատրաստվող նյութերի շրջանակում Արտյոմ Խաչատրյանը բերման է ենթարկվել, տվել է բացատրություն և ազատ է արձակվել»,- տեղեկացրեց ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը:

Հիշեցնենք, որ Տաթևիկ Ռևազյանի վերաբերյալ գրառումը Դատախազությունն ուղարկել է Ոստիկանություն՝ ստուգման և հետագա ընթացքը որոշելու համար։