Պետության անգործության և անգործունակության պատճառով գյուղացին չպետք է տուժի. իրավապաշտպանը՝ խաղողագործների ակցիայի մասին

Պետության անգործության և անգործունակության պատճառով գյուղացին չպետք է տուժի. իրավապաշտպանը՝ խաղողագործների ակցիայի մասին

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Ուղիղ հեռարձակմամբ հետևում եմ Արարատի մարզում խաղողագործների խաղաղ բողոքի գործողությանը։
Հարկ է ընդգծել, որ խաղողագործների խնդիրը ոչ միայն տնտեսական ու սոցիալական հարթությունում է, այլև մարդու իրավունքների։
Միայն մի ասպեկտ նշեմ. այստեղ գործ ունենք սեփականության իրավունքի և դրա բաղկացուցիչ մաս հանդիսացող «օրինական ակնկալիքի» հետ։ Իսկ խաղողագործների «օրինական ակնկալիքի» առաջնային պատասխանատուն հենց պետությունն է՝ ո՛չ մթերող (եթե չկա պայմանագիր) և ո՛չ էլ արտադրող ու իրացնող ընկերությունները։
«Իրավական ուղին» կիրականացնի խնդրի մանրամասն ուսումնասիրություն՝ հենց իրավապաշտպանական ասպեկտով։ Պետության անգործության և անգործունակության պատճառով գյուղացին չպետք է տուժի»։

Այստեղ Կարող է լինել Ձեր գովազդը։
#5

Related Articles

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով