Ռուսաստանը կոչ է արել ղարաբաղյան հակամարտության գոտուց անհապաղ դուրս բերել ահաբեկիչներին և վարձկաններին

Ռուսաստանը կոչ է արել ղարաբաղյան հակամարտության գոտուց անհապաղ դուրս բերել ահաբեկիչներին և վարձկաններին

Ռուսաստանը մտահոգված է մարտական գործողություններին մասնակցելու համար Սիրիայից և Լիբանանից ԼՂ հակամարտության գոտի գրոհայինների տեղափոխման մասին լուրերով: Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն:

«Ստացվող տեղեկությունների համաձայն՝ ղարաբաղյան հակամարտության գոտի անօրինական զորամիավորումների գրոհայիններ են տեղափոխվում՝ մասնավորապես Սիրիայից և Լիբանանից՝ մարտական գործողություններին անմիջական մասնակցություն ցուցաբերելու համար:

Խորապես մտահոգված ենք այդ գործընթացներով, որոնք տանում են ոչ միայն լարվածության առավել մեծ սրման, այլև երկարաժամկետ սպառնալիքներ են ի հայտ բերում տարածաշրջանի բոլոր երկրների անվտանգության համար:

Կոչ ենք անում շահագրգիռ երկրների ղեկավարներին արդյունավետ միջոցներ ձեռնարկել հակամարտությանն արտասահմանցի ահաբեկիչների և վարձկանների ներգրավումը թույլ չտալու և տարածաշրջանից նրանց անհապաղ դուրս բերման համար»,- ասվում է ՌԴ ԱԳՆ մեկնաբանության մեջ:

Այստեղ Կարող է լինել Ձեր գովազդը։
#5

Related Articles

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով