ԱԱՏՄ տարածքային կենտրոնները վերահսկում են մարզային տրանսպորտի ախտահանման աշխատանքները

ԱԱՏՄ տարածքային կենտրոնները վերահսկում են մարզային տրանսպորտի ախտահանման աշխատանքները

ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի տարածքային կենտրոնները վերահսկում են մարզային տրանսպորտի ախտահանման աշխատանքները։

ԱԱՏՄ մասնագետները նաեւ իրազեկում եւ ուղղորդում են վարորդներին՝ ապահովված լինել անհրաժեշտ անհատական պաշտպանիչ միջոցներով և ախտահանող նյութերով, ավտոմեքենան պարտադիր ախտահանել և սրահն օդափոխել։

ՀՀ ԱԱՏՄ Արևելյան տարածքային կենտրոնի մասնագետները դիտարկել են, մասնավորապես, Ջերմուկի ներքաղաքային եւ Ջերմուկ-Երևան երթուղին սպասարկող տրանսպորտի ախտահանման աշխատանքները։

«Պարետի որոշմամբ՝ միջմարզային կանոնավոր եւ ոչ կանոնավոր հանրային տրանսպորտի գործունեությունը դադարեցված է: Սեփական մեքենաներով և տաքսիներում թույլատրվելու է միայն երկու անձով (վարորդը ներառյալ) երթևեկելը»- ասվում է հաղորդագրության մեջ։

 

Related Articles

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով