Փաշինյանը Հայաստանը ներքաշել է միջազգային մաֆիոզ համակարգի մեջ եւ փող է աշխատում. Միքայել Մինասյան

Փաշինյանը Հայաստանը ներքաշել է միջազգային մաֆիոզ համակարգի մեջ եւ փող է աշխատում. Միքայել Մինասյան

Նիկոլ Փաշինյանը ոչ մի բան չի էլ փորձում անել, նա միայն լցնում է սեփական գրպանները: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հրապարակված «Ստի վերջը 4» տեսանյութում ասել է Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը:

«ժողովուրդ ջան, ես վստահ եմ, որ դուք գիտեք, որ պայմանավորվելու փորձ եւ փորձեր եղել են ոչ միայն ինձ հետ, այլ բոլորի հետ եւ այդ պատմությունը 100 տոկոսանոց ճիշտ էր, որովհետեւ կան մարդիկ, իսկ այդ մարդիկ շատ ավելի շատ են, քան նրանք, որոնք չեն պայմանավորվել, որոնք մի օրում ատելի օլիգարխներից դարձան կառուցողական եւ խոշոր սեփականատերեր: Նիկոլ Փաշինյանը հասկանալով, որ ուղակի խայտառակ է եղել, հրահանգել է դատախազությանը եւ քննիչներին իմ վրա կարել սուտ մատնության քրեական գործ»,-ասաց նա` նշելով, որ քրեական գործ է հարուցվել առաջին տեսանյութի վերաբերյալ, բայց չի հարուցվել երկրորդ տեսանյութի վերաբերյալ, որը վերաբերում էր մաքսանենգ ինքնաթիռին:

Մինասյանի խոսքով` պարզվում է Հայաստանից հնարավոր է մաքսանենգ ինքնաթիռ գնա, եւ դրա վերաբերյալ նույնիսկ քրեական գործ չհարուցվի. «Ինչո՞ւ չկա, որովհետեւ ՊԵԿ փոխնախագահը սարսափած զանգահարել է իր տիրուհուն եւ ասել է, որ եթե հանկարծ ինձ հացաքննեն, ես տալու եմ անուններ, ավելի լավ է՝ ինձ չհարցաքննեն: Ի դեպ, մարդկանց քանակը, որ գործընթացի մեջ թաթախված են, շատ ավելի մեծ է»:

Մինասյանը եւս մեկ հայտարարություն արեց` ասելով, որ Նիկոլ Փաշինյանը Հայաստանը ներքաշել է միջազգային մաֆիոզ համակարգի մեջ եւ փող է աշխատում:

«Սխեման հետեւյալն է` ՀՀ մաքսանենգ ճանապարհով ներմուծվում են ադամանդներ Հնդկաստանից, տարվում են երկու երեք գործարաններ, որտեղ դրանք դառնում են «հայկական»: Ապացույց` խնդրեմ, ըստ պետական վիճակագրության՝ Հայաստանը 2020 թվականի առաջին եռամսյակում ունեցել է ավելի քան 20 միլիարդի, որպեսզի դու այդ 20 միլիարդի ադամանդները կարողանաս աշխատել, պետք է 1400 աշխատող, այնինչ այս ոլորտում կա գրանցված 400 մասնագետ: Հետեւաբար դա անհնար է անել եղած մարդկանցով, եւ դրա համար պետք է լինեն մեծ գործարաններ, որոնք Հայաստանում չկան: Կա միայն մի թիվ, որ Հայաստանից արտահանվել է 20 միլիարդի ադամանդ եւ ոսկի: Այդ համակարգը ստեղծվել եւ ղեկավարվում է Նիկոլ Փաշինյանի եւ նրա ընտանիքի կողմից, այդ մարդիկ կազմակերպել են Հայաստանի միջազգային հեղինակության հաշվին միջազգային մաֆիոզ ներմուծման եւ արտահանման համակարգ»,-ասաց նա:

Տեսանյութի վերջում Միքայել Մինասյանն ասաց, որ խնդրում է Նիկոլ Փաշինյանին, որ իր «մութ եւ զզվելի» ընտանեկան բիզնեսները փորձի գոնե անել Հայաստանի ներսում:

«Դուք բացի նրանից, որ խայտառակ եք անում մեզ, մեր երկիրը սարքել եք երրորդ երկիր, դուք նաեւ հետագայում այնպիսի պրոբլեմներ եք ստեղծելու, որի տակից մենք ենք դուրս գալու, ժողովուրդն է դուրս գալու»:

Ռեժիմի վերջին հույսն ու Հայաստանը նոր՝ ադամանդային սկանդալի նախաշեմին

Опубликовано Mikayel Minasyan Пятница, 15 мая 2020 г.

Այստեղ Կարող է լինել Ձեր գովազդը։
#5

Related Articles

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով