ԵՄ առաջնորդները գագաթնաժողովի ժամանակ կոչ կանեն երրորդ կողմի երկրներին չմիջամտել ԼՂ հակամարտությանը

ԵՄ առաջնորդները գագաթնաժողովի ժամանակ կոչ կանեն երրորդ կողմի երկրներին չմիջամտել ԼՂ հակամարտությանը

Եվրամիության անդամ երկրների և կառավարությունների ղեկավարները հոկտեմբերի 1-2-ը կայանալիք գագաթնաժողովի ժամանակ կոչ կանեն երրորդ երկրներին չմիջամտել Լեռնային Ղարաբաղի շուրջ տիրող իրավիճակում: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին Բրյուսելում լրագրողներին հայտնել է ԵՄ բարձրաստիճան ներկայացուցիչը:

«Այո, կլինի»,- ասել է պաշտոնյան՝ պատասխանելով լրագրողների հարցին, թե արդյոք կլինի համապատասխան կոչ ԵՄ գագաթնաժողովի ժամանակ:

Դիվանագետը հայտնել է, որ ԵՄ առաջնորդները կոչ կանեն ղարաբաղյան հակամարտության կողմերին անհապաղ դադարեցնել մարտական գործողությունները: «Գագաթնաժողովը կոչ կանի անհապաղ դադարեցնել մարտական գործողությունները, քանի որ իրավիճակն արտակարգ մտահոգություն է առաջացնում»,- ասել է գործակալության աղբյուրը:

Նրա խոսքով՝ Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելը ԵՄ գագաթնաժողովին ընդառաջ հեռախոսազրույցներ կունենա Հայատասնի և Ադրբեջանի ղեկավարների հետ:

Այստեղ Կարող է լինել Ձեր գովազդը։
#5

Related Articles

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով