Երևանում թալանել են «Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրողի Mercedes-ը` պատճառելով մոտ կես միլիոն դրամի վնաս

Երևանում թալանել են «Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրողի Mercedes-ը` պատճառելով մոտ կես միլիոն դրամի վնաս

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ հուլիսի 30-ին, անհայտ անձը կամ անձինք թալանել են «Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրող Ժանետա Ջեյրանյանի ավտոմեքենան: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս իր Mercedes մակնիշի ավտոմեքենան կայանել է Նորաշեն թաղամասի շենքերից մեկի բակում և գողը կամ գողերը, օգտվելով դռան՝ բաց լինեու հանգամանքից, այնտեղից գողացել են դյուրակիր համակարգիչը, ինչի հետևանքով Ժ. Ջեյրանյանին պատճառվել է մոտ կես միլիոն դրամի վնաս: Փաստի առթիվ ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Այստեղ Կարող է լինել Ձեր գովազդը։
#5

Related Articles

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով