«Թուրքիային դուրս շպրտեք ՆԱՏՕ-ից». հոլանդացի պատգամավորը Թուրքիային «ահաբեկչական պետություն» է անվանել

«Թուրքիային դուրս շպրտեք ՆԱՏՕ-ից». հոլանդացի պատգամավորը Թուրքիային «ահաբեկչական պետություն» է անվանել

Նիդեռլանդների խորհրդարանի պատգամավոր Գերտ Ուիլդերսը Լեռնային Ղարաբաղի հակամարտության սրման ֆոնին թվիթերյան իր օգտահաշվում կոչ է արել Թուրքիային դուրս շպրտել ՆԱՏՕ-ից՝ նրան «ահաբեկչական պետություն» անվանելով:

«Թուրքիային դուրս շպրտեք ՆԱՏՕ-ից»,- նշել է Ուիլդերսը և գրառմանը կից հրապարակել Էրդողանի լուսանկարը, որում նա ահաբեկչի կերպարով է պատկերված: Հրապարակմանը կից Ուիլդերսն օգտագործել է «Թուրքիան ահաբեկչական պետություն է» հեշթեգը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին՝ ժամը 07:15-ի սահմաններում, հակառակորդը, օգտագործելով հրետանային միջոցներ ու հարվածային ԱԹՍ-ներ, հարձակման է անցել արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով՝ թիրախավորելով նաև խորը թիկունքում տեղակայված բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը:

Գիշերը մարտական գործողությունները շարունակվել են, մեր ԶՈւ-երը ունեն նշանակալի հաջողություններ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ռազմական փարձագետ Արծրուն Հովհաննիսյանը։

«Սակայն դեռ հանգիստ չէ, մարտերը շարունակվում են, որոշ տեղերում հրետանային մենամարտեր են: Մեր զորքերի մասին ադրբեջանական կողմի հայտնած կորուստները չեն համապատասխանում իրականությանը»,- գրել է նա։

Հիշեցնենք, որ Ադրբեջանը հարձակում է սկսել Արցախի ուղղությամբ, թե՛ զինվորականների, թե՛ բնակչության շրջանում կան զոհեր, Արցախում և ՀՀ-ում ռազմական դրություն և զորահավաք է հայտարարվել։

Այս պահին պաշտոնական տվյալներով հակառակորդի դեմ ծավալված մարտերի ընթացքում զոհվել է 31 զինծառայող։ Երեկ և այսօր հրապարակվել են նրանց անունները։

Այստեղ Կարող է լինել Ձեր գովազդը։
#5

Related Articles

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով