Ո՞վ է ԿԳՄՍ փոխնախարարներից ամենահարուստը

Ո՞վ է ԿԳՄՍ փոխնախարարներից ամենահարուստը

ArmLur.am-ը շարունակում է ներկա­յացնել պաշտոնատար անձանց հայտա­րարագրերը, որոնք վերջիններս ներկա­յացնում են Կոռուպցիայի կանխար­գելման հանձնաժողով: Այս անգամ կանդրադառնանք ՀՀ կրթության, գի­տության, մշակույթի և սպորտի նախա­րարությանը՝ ներկայացնելով տվյալներ նախարարի եւ փոխնախարարների հայտարարագրերից:

Այսպիսով, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն իր հայտարարագրում անշարժ գույքի մասին որեւէ տվյալ չի ներկայացրել, չկան տվյալներ նաեւ տրանսպորտային միջոցների առկայության մասին: Դրամական միջոցներ բաժնում նախարարարը նշել է 1 մլն 290 հազար դրամի եւ 4 մլն 244 հազար՝ բանկային հաշվում առկա գումար: Արայիկ Հարությունյանի մեկ տարվա եկամուտը գոյացել է աշխատավարձից ՝ 16 մլն դրամ՝ նախարարի աշխատավարձ, և 142 հազար դրամ էլ Երևանի պետական համալսարանից:

Անդրադառնանք նախարարի տեղակալներին. նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ունի համատեղ սեփականությամբ բնակարան Երևանի Ավան վարչական շրջանում, ինչպես նաև 2010 թվականին թողարկված Toyota մակնիշի ավտոմեքենա, որը փոխնախարարը ձեռք է բերել 2018 թվականին: Արթուր Մարտիրոսյանը, որպես բանկային հաշվում առկա գումար, հայտարարագրել է 18 մլն 140 հազար դրամ, իսկ կանխիկ՝ 7 մլն 800 հազար դրամ: «Դասավանդիր Հայաստան» ծրագրի շրջանակներում փոխնախարարը մեկ տարված ընթացքում ստացել է 2 մլն 850 հազարմդրամ:

Նախարարի մյուս տեղակալ Արայիկ Խզմալյանը, համատեղ սեփականությամբ ունի երկու բնակարանի, երկուսն էլ Երևանի Աջափնյակ վարչական շրջանում:

Նյութն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:

Այստեղ Կարող է լինել Ձեր գովազդը։
#5

Related Articles

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով