Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանն արձակուրդ կգնա

Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանն արձակուրդ կգնա

Այստեղ կարող է լինել Ձեր #4 գովազդը։
հեռ․ + 374 (95) 50-17-18

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանին արձակուրդ տրամադրելու մասին:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 16-րդ մասով և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 13-րդ մասով՝

1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանին տրամադրել 2019-2020 թվականների աշխատանքային տարվա ամենամյա նվազագույն արձակուրդի մասը՝ 2020 թվականի մայիսի 20-22-ը ներառյալ:

2. Տիգրան Պետրոսյանի՝ արձակուրդում գտնվելու ընթացքում Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետին կփոխարինի Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետի տեղակալ Վարդան Գրիգորյանը»,- ասված է որոշման մեջ:

Related Articles

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով