Թմրամիջոց օգտագործած ոստիկանն այլևս ոստիկան չէ

Թմրամիջոց օգտագործած ոստիկանն այլևս ոստիկան չէ

Այստեղ կարող է լինել Ձեր #4 գովազդը։
հեռ․ + 374 (95) 50-17-18

ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում տեղեկություններ են ստացվել, որ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Վանաձորի պահպանության բաժնի ոստիկանության վաշտի դասակի հրամանատարի օգնական, ինքը և ջոկի հրամանատարն օգտագործել է թմրամիջոց:

Ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատարի կողմից 2019 թվականի նոյեմբերի 22-ին նշանակվել է ծառայողական քննություն, որի շրջանակներում ոստիկանության ծառայողը 2020 թվականի նոյեմբերի 26-ին ենթարկվել է տոքսիկաքիմիական փորձաքննության:

Համաձայն փորձագետի եզրակացության՝ նրա մեզի և մազի փորձանմուշներում հայտնաբերվել են կանաբինոիդների խմբի թմրամիջոցների թմրալկալոիդներ:

Ոստիկանության կարգապահական հանձնաժողովի միջնորդությամբ, ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատարի 2019 թ. դեկտեմբերի 23-ի հրամանով, ծառայողի նկատմամբ կիրառվել է «Ոստիկանությունից ազատում» կարգապահական տույժը:

Related Articles

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով