Թրամփի՝ Հայաստանին ուղղվելիք շնորհավորական ուղերձն ուշանում է. նա շնորհավորել է Վրաստանին և Ադրբեջանին

Թրամփի՝ Հայաստանին ուղղվելիք շնորհավորական ուղերձն ուշանում է. նա շնորհավորել է Վրաստանին և Ադրբեջանին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Առաջին Հանրապետության հիմնադրման առիթով շնորհավորական ուղերձներ է հղել Հարավային Կովկասի երկու երկրներին՝ Վրաստանին ու Ադրբեջանին։ Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիային ուղղված ուղերձում Թրամփը, մասնավորապես, նշել է, որ ԱՄՆ-ն վճռականորեն աջակցում է Վրաստանի ժողովրդավարական և տնտեսական զարգացմանը, քանի որ դա անչափ կարևոր է Վրաստանի եվրաինտեգրման հարցում։ Ադրբեջանին ուղղված շնորհավորական ուղերձում ԱՄՆ նախագահը խոսել է «Հարավային գազային միջացք» ծրագրի միջոցով Եվրոպայի էներգետիկ անվտանգությունն ապահովելու հետ կապված իրենց երկու երկրների ընդհանուր հետաքրքրվածության մասին։

Թրամփը բարձր է գնահատել ղարաբաղյան խնդրի հարցում հակամարտության խաղաղ կարգավորմանը հասնելու Ադրբեջանի ջանքերը։ Հայաստանի Առաջին Հանրապետության տոնի առիթով Թրամփի շնորհավորական ուղերձը, սակայն, ուշանում է։ Թրամփը այս առիթով դեռևս լուռ է։

Այստեղ Կարող է լինել Ձեր գովազդը։
#5

Related Articles

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով