Տուն ինտերնատում վարակված ամենամեծ բնակիչը 101 տարեկան է

Տուն ինտերնատում վարակված ամենամեծ բնակիչը 101 տարեկան է

Այստեղ կարող է լինել Ձեր #4 գովազդը։
հեռ․ + 374 (95) 50-17-18

«Բնակիչների տարիքները, որոնց մոտ հաստատվել է վարակը, տարբեր են, հիմնականում բարձր տարիքային շեմի: Ամենամեծը 101 տարեկան է»,- այս մասին Նորքի տուն ինտերնատից հայտնեցին ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակցին:  Աշխատակիցը նշեց, որ 101-ամյա բնակչի առողջական վիճակը ծայրահեղ ծանր չէ, իրենց մոտից 45 մարդու են տեղափոխել հիվանդանոցներ, որտեղ ստուգումներից հետո յուրաքանչյուրին տեղափոխել են համապատասխան վայր:

«Մեր տեղեկացմամբ՝ մեծ մասը հյուրանոցներում են, մյուսները տարբեր հիվանդանոցներում, մի քանիսը թոքերի խնդիր ունեն: Նախնական տվյալներով ծայրահեղ ծանր վիճակում բնակիչներ և աշխատողներ չունենք»,-ասում է աշխատակիցը:

Հարցին, թե ինչ ինչպես է վարակը մտել տուն ինտերնատ, աշխատակիցը պատասխանեց. «Մենք ուրիշ հիվանդության կասկածով մի քանի բնակիչ ենք ուղարկել հիվանդանոցներ, այնտեղ կորոնավիրուս են կասկածել, թեստավորել ու ստացել են դրական պատասխան, դրանից հետո արդեն մեզ մոտ թեստավորումներ իրականացվեցին և հաստատված դեպքերին մեկուսացրին: Թե ինչպես է վարակը հասել ինտերնատ, չեմ կարող ասել, հիվանդանոցներից դուրս գրվածներին մենք մեկուսացրել ենք, բայց դե տարածվել է»,- նշում է նա:

Տեղեկացանք նաև, որ տուն ինտերնատում այս պահին փաստացի բնակվում է 200-ից ավել մարդ, նրանց մեջ կան ջերմողներ, որոնք դեռ թեստ չեն հանձնել. «Մենք ջերմողների ցուցակը ներկայացրել ենք առողջապահության նախարարություն, սպասում ենք թեստավորեն, մինչ այդ գանգատ ունեցող բոլոր բնակիչներին մեկուսացրել ենք ինտերնատի սենյակներում»,- եզրափակում է աշխատակիցը:

Related Articles

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով