Վերջին տվյալներով՝ Թուրքիայում երկրշարժի հետևանքով զոհվել է 76, տուժել 962 մարդ

Վերջին տվյալներով՝ Թուրքիայում երկրշարժի հետևանքով զոհվել է 76, տուժել 962 մարդ

Թուրքիայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 76-ի: Այս մասին հայտնել է РИА Новости-ն՝ հղում տալով երկրի Արտակարգ իրավիճակների և բնական աղետների հարցով գործակալությանը:

Երկրաշարժի հետևանքով կա 962 տուժած:

Ավելի վաղ հայտնել էինք, որ վերջին տվյալներով երկրաշարժի հետևանքով զոհվել է 73, տուժել 961 մարդ

Հիշեցնենք, որ 7.0 ուժգնությամբ երկրաշարժը տեղի է ունցել Էգեյան ծովում հոկտեմբերի 30-ին: Մոտ 6.6 մագնիտուդով ցնցումները զգացվել են Իզմիրում և Ստամբուլում, ինչպես նաև Աթենքում և Կրետե կղզում: Տեղի ունեցածից հետո Իզմիրում հեղեղվել է փողոցների մի մասը, ինչպես նաև փլուզվել է առնվազն 20 շենք: Փլուզումներ են եղել նաև հունական Սամոս կղզում, որտեղ մահացել է 2 մարդ, վիրավորվել՝ 20-ը

Related Articles

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով