Ուհանում գտնում են կորոնավիրուսով նոր հիվանդներ. CNN

Ուհանում գտնում են կորոնավիրուսով նոր հիվանդներ. CNN

Չինաստանի Ուհան քաղաքում, որը դարձել է COVID-19 համաճարակի տարածման աղբյուր, կորոնավիրուս է հայտնաբերվել ևս 11 մարդու մոտ, ովքեր չեն դիմել բժշկական օգնություն հիվանդության ախտանշանների բացակայության պատճառով, հայտնել է ամերիկյան CNN հեռուստաալիքը:

Կորոնավիրուսով վարակվածները հայտնաբերվել են Ուհան քաղաքի մի քանի շրջաններում վիրուսի թեստավորման ընթացքում:Այսպիսով, միայն մայիսի 13-ին Ուհանում թեստավորվել է 67 026 մարդ: Ընդհանուր առմամբ, մինչ այժմ հայտնաբերվել է կորոնավիրուսի 559 առանց ախտանշանի կրող, որոնք գտնվում են բժշկական հսկողության ներքո:

Ըստ Ուհանի առողջապահական հանձնաժողովի տվյալների՝ քաղաքում ամեն օր հայտնաբերվում են առանց ախտանշանների կորոնավիրուսային վարակի  տասնյակ դեպքեր:

Այստեղ Կարող է լինել Ձեր գովազդը։
#5

Related Articles

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով