ՀՀ-ում կորոնավիրուսից մահացած ոչ մի անձ չկա․ Վահան Հովհաննիսյան

ՀՀ-ում կորոնավիրուսից մահացած ոչ մի անձ չկա․ Վահան Հովհաննիսյան

Փաստաբան Վահան Հովհաննիսյանը գրում է՝

«ՀՀ-ՈՒՄ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻՑ ՄԱՀԱՑԱԾ ՈՉ ՄԻ ԱՆՁ ՉԿԱ
———————————————————————————
ՀՀ-ում ոչ մի աստիճանավոր, ոչ մի իշխանություն երբևէ չի կարող քրեական պատասխանատվության ենթարկվել կորոնավիրուսի հետևանքների, այդ ոլորտում թույլ տրված անգործության, խախտումների, բացթողումների համար, քանի որ քրեադատավարական տեսանկյունից ՀՀ-ում COVID-19 համավարակից մահացած մարդ չկա։
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 108-րդ հոդվածի համաձայն՝ քրեական գործով վարույթում ստորև նշված հանգամանքները կարող են հաստատվել միայն հետևյալ ապացույցները նախապես ստանալով և հետազոտելով`
1) մահվան պատճառը և առողջությանը հասցված վնասի բնույթը և ծանրության աստիճանը` դատաբժշկական փորձագետի եզրակացությունը։
Քանի որ կորոնավիրուսով վարակվածների մահվան դեպքում դիահերձում չի իրականացվում և չի տրվում դիակի դատաբժշկական փորձաքննության եզրակացություն, ուստի որևէ եղանակով հնարավոր չէ պարզել անձը մահացել է հենց այդ վարակից, թե ոչ։
Հետևաբար եթե առկա չէ մահվան պատճառը փաստող քրեադատավարական միակ ապացույցը՝ դիակի դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը, ուստի որևէ այլ ապացույց, կամ ապացույցների համակցություն չի կարող հիմք հանդիսանալ անձին քրեական պատասխանատվության ենթարկելու համար, այն պարզ պատճառով, որ որևէ այլ ապացույցով հնարավոր չէ փաստել կորոնավիրուսի առկայության և մարդու մահվան միջև պատճառահետևանքային կապի առկայությունը։
Ողջ եղեք»։

ՀՀ-ՈՒՄ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻՑ ՄԱՀԱՑԱԾ ՈՉ ՄԻ ԱՆՁ…

Опубликовано Vahan Hovhannisyan Понедельник, 1 июня 2020 г.

Այստեղ Կարող է լինել Ձեր գովազդը։
#5

Related Articles

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով