Սա պատմական քայլ է․ Վահե Գրիգորյան

Սա պատմական քայլ է․ Վահե Գրիգորյան

Ես համարում եմ, որ սա ՍԴ ճգնաժամի լուծում է և ողջունում եմ Ազգային ժողովի քայլը։ Այդ մասին լրագրողների հետ զրույցում նշել է ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը։

«Սա համարձակ քայլ է եղել տարբեր պատճառներով, և իմ կարծիքով՝ սա պատմական քայլ է։ Պատմականությունն այն է, որ առաջին անգամ ԱԺ-ն, հանդես գալով սահմանադրի անունից, Սահմանադրության մեջ փոփոխություն կատարելով, այդ փոփոխությունը նվիրել է հենց ՍԴ-ին՝ դրանով ընդգծելով ՍԴ կարևորությունը պետական մարմինների համակարգում և այն դիտելով որպես առաջնային ճգնաժամ, որը ենթակա էր լուծման»:

Հարցին՝ արդյո՞ք այսուհետ կգա ՍԴ, նշեց, որ ամեն օր էլ գալիս է, բայց այսուհետ կմասնակցի նաև նիստերին։ Նիստերին մասնակցել կարող է 6 դատավոր։ Հարցին՝ իսկ արդյո՞ք ԲՀԿ պատգամավորների ստորագրությունները կլինեն բավարար՝ գործը վարույթ ընդունելու համար, Գրիգորյանը պատասխանեց, որ եթե կա դիմում, նշանակում է՝ կլինի ընթացակարգ։

Այստեղ Կարող է լինել Ձեր գովազդը։
#5

Related Articles

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով