«Դատավոր դառնալուց հրաժարվել եմ և մինչև այժմ չեմ փոշմանել». Վահե Հովհաննիսյան

«Դատավոր դառնալուց հրաժարվել եմ և մինչև այժմ չեմ փոշմանել». Վահե Հովհաննիսյան

«Ճանաչենք մեր իրավաբաններին» շարքի այսօրվա հյուրը ԵՊՀ քաղաքացիական դատավարության ամբիոնի վարիչ, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահե Հովհաննիսյանն է:

-Պարո՛ն Հովհաննիսյան, Ձեր կյանքի կարևորագույն փուլերից  մեկն է, հնարավոր է, հենց դուք դառնաք ԵՊՀ ռեկտոր: Այդ դեպքում՝ առաջին կարևոր փոփոխությունը, որ կանեք համալսարանում:

-Այս փուլը կարևոր եմ համարում այնքանով, որ ԵՊՀ-ում սպասված որակական փոփոխությունների հնարավորություն է ընձեռվել, որոնք ներկայացված են ռեկտորի պաշտոնի հավակնորդների գործունեության ծրագրերում։ Կարևոր չէ, թե ով կընտրվի ԵՊՀ ռեկտորի պաշտոնում, ես կարևորում եմ հավակնոտ և իրատեսական ծրագրի առկայությունը և այն իրագործելու կամքը։ Ինչ վերաբերում է առաջին փոփոխությանը, ապա ենթադրվող բոլոր փոփոխությունները նախատեսված են ծրագրում, որոնք անհրաժեշտ է դիտարկել մեկ տրամաբանական շղթայի մեջ, դրանք միտված են միասնական նպատակի իրականացմանը և նախատեսում են 10 տեսլականի, 40 խնդրի և 202 գործողության իրացում։

-Ըստ Ձեզ՝ ի՞նչ առավելություններ ունի իրավաբանի մասնագիտությամբ ռեկտորը համալսարանում:

-Կառավարումը ի թիվս այլոց, ենթադրում է նաև իրավական գիտելիքների առկայություն։ Ընդ որում, այս խնդիրը բավարար չափով ի հայտ եկավ վերջին շրջանում, երբ կտրուկ ավելացան ԵՊՀ-ի դեմ դատական հայցերը, որոնք, ի դեպ, վերաբերում էին հենց կառավարման և կառավարչական որոշումների կայացման գործընթացում թույլ տրված ենթադրյալ խախտումները վերացնելուն։ Իրավաբանի մասնագիտության հիմնական առավելությունը կառավարման բնագավառում իրավական անհրաժեշտ գիտելիքների առկայությունն է։

ասավանդում եք համալսարանում , ամենակարևորը, որ փոխանցում եք ուսանողներին:

-Դասավանդումը կարևորագույն առաքելություն է։ Դասախոս կարող է լինել յուրաքանչյուր դասավանդող, բայց ուսուցիչ՝ ոչ յուրաքաչյուրը։ Այս գործում ոչ միայն կարևոր է ուսանողներին կիրառականություն և հետազոտություն ենթադրող գիտելիքների, այլև կենսափորձի փոխանցումը, տարիների ընթացքում ձևավորված արժեքներին նրանց հաղորդակից դարձնելը։

-Իրավաբանի մասնագիտության ո՞ր ուղղությունն է Ձեզ հոգեհարազատ:

-Նորարարության շարունակականության ապահովումը։

-Ի՞նչ կփոխեիք մեր օրենսդրական դաշտում:

-Օրենսդրական դաշտում փոփոխությունները մի շարք օբյեկտիվ և սուբյեկտիվ հանգամանքներով պայմանավորված անընդհատ գործընթաց են։ Կարևորն այդ փոփոխությունների և հասարակական հարաբերությունների զարգացման համընթացության ապահովումն է։ Բայց արբիտրաժային օրենքը հաստատ կվերախմբագրեի և կփոխեի։

Երբևէ ցանկացե՞լ եք դատավոր, քննիչ կամ փաստաբան աշխատել:

-Դատավոր դառնալու հնարավորություն ունեցել եմ դեռևս 2008-ին, որից հրաժարվել եմ, և գտնում եմ, որ դա կյանքում իմ կայացրած ամենաճիշտ որոշումներից է։

Ամենակարևոր հատկանիշները՝ մասնագիտության մեջ հաջողության հասնելու համար: Աշխատասիրություն, նպատակասլացություն և մտավոր ունակություններ։

-Ի՞նչ որակներ պետք է ունենա լավ իրավաբանը:

-Մարդկային։ Միանշանակ, առաջին տեղում մարդկային որակներն են, որոնք նախապայման են մասնագիտական այլ որակների դրսևորման համար։

-Ունե՞ք այլ հետաքրքրություններ մասնագիտությունից դուրս:

-Հետաքրքրությունները շատ են։ Վերջերս շատ եմ շփվում գրականագետների և գրական աշխարհի հետ։ Նրանց հետ շփումն ավելի վերանձնային և գաղափարական արժեքաբանություն է պարունակում, ինչն աներկբայորեն հարստացնում է հոգևորը։ Ներկայումս ավելի շատ հետաքրքրված եմ այս ուղղությամբ։

GPnews.am

Այստեղ Կարող է լինել Ձեր գովազդը։
#5

Related Articles

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով