Վաշինգտոնի հյուրանոցներից մեկում, որտեղ գտնվում էր ռուսական НТВ հեռուստաընկերության նկարահանող խումբը, կրակոցներ են հնչել

Վաշինգտոնի հյուրանոցներից մեկում, որտեղ գտնվում էր ռուսական НТВ հեռուստաընկերության նկարահանող խումբը, կրակոցներ են հնչել

Այս մասին «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը տեղեկացրել է հեռուստաալիքի թղթակից Ալեքսեյ Վեսելովսկին. հետագայում լուրը գործակալությանը հաստատել են նաև հյուրանոցի աշխատակիցները:

Դեպքի վայրում` Holiday Inn հյուրանոցի առաջին հարկում գործակալության թղթակիցները հայտնաբերել են կոտրված ապակիներ բազմաթիվ ճաքերով և մոտ մեկ սանտիմետր տրամագծով ճեղքով, ապակու բեկորները ցրվել են առաջին հարկի սրահում և փողոցում:

«Ես սյուժե էի գրում, երբ ձայներ լսեցի, ինձ թվաց կրակոցների ձայներ են: Իմ աշխատանքի փորձով ես կարողանում եմ դրանք տարբերել տաք հետքերով: Դրանից հետո ես իջա ներքև, ոստիկանները փակել էին մուտքը, ոստիկանական ժապավեն էր քաշված: Ոստիկանները ոչինչ չէին մեկնաբանում: Հյուրանոցի աշխատակիցը ասում էր, որ հրաձգություն է եղել»,-պատմել է Վեսելովսկին:

«Այո, նման դեպք եղել է, բայց բարեբախտաբար ոչ ոք չի տուժել»,-հաստատել է հյուրանոցի աշխատակիցը:

Տեղի ոստիկանության կողմից պաշտոնական մեկնաբանություն դեռևս չի եղել:

Related Articles

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով