Վենետիկ մուտքի համար հատուկ վճարի սահմանումը հետաձգվել է անորոշ ժամանակով

Վենետիկ մուտքի համար հատուկ վճարի սահմանումը հետաձգվել է անորոշ ժամանակով

Վենետիկ մուտքի համար հատուկ վճարի սահմանումը հետաձգվել է անորոշ ժամանակով: Այն պետք է սահմանվեր  հուլիսի 1-ից, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Այս մասին հայտարարել է քաղաքի կոմունալ խորհրդի անդամ Ջովանի Ջուստոն:

«Մուտքի վճարը հետաձգվել է: Հիշեցնենք, որ այդ «հարկը» մենք մտադիր էինք սահմանել ոչ թե նրա համար, որպեսզի համալրեինք քաղաքային գանձապետարանը, այլ նրա համար, որպեսզի խրախուսեինք քաղաքակիրթ, որակյալ տուրզմի զարգացումը: Սակայն կորոնավիրուսի տարածումը բացասական հետեւանքներ ունեցավ նաեւ տուրիզմի ոլորտի համար: Ծանր է նայել Վենետիկի դատարկ փողոցներին ու հրապարակներին, որոնք լի էին զբոսաշրջիկներով»,-ասել է Ջուստոն:

Վճարովի մուտքի մասին որոշումը ընդունվել էր 2019-ի փետրվարին: Դա տեղի իշխանությունների՝ տուրիստական մեծ հոսքը սահմանափակելու հերթական փորձն էր:

 

Այստեղ Կարող է լինել Ձեր գովազդը։
#5

Related Articles

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով