ԱՄԷ-ն չեղարկել է մուտքի վիզաների խստացման պահանջները. ՀՀ քաղաքացիները նախկին ձեւով են դիմելու

ԱՄԷ-ն չեղարկել է մուտքի վիզաների խստացման պահանջները. ՀՀ քաղաքացիները նախկին ձեւով են դիմելու

Արաբական Միացյալ  Էմիրությունների միգրացիոն ծառայության կողմից օրեր առաջ ներդրած խստացված պահանջները չեղարկվել են։

Հայտնի է դարձել, որ ԱՄԷ-ի էմիգրացիոն ծառայությունը նորից անցել է մուտքի վիզաների համար ընդունվող փաստաթղթերի նախկին ձեւին։

Որեւէ պարզաբանում չի եղել, թե ինչու էին մուտքի վիզա պահանջվող երկրների քաղաքացիների համար խստացվել, ինչպես նաեւ հայտնի չէ, թե ինչու նորից վերադարձան հին ձեւին։

Նշենք, որ ԱՄԷ–ի միգրացիոն ծառայությունը օրեր առաջ նամակ էր ուղարկել, որում նշված է, որ այսուհետ ԱՄԷ մեկնողները պետք է ներկայացնեն նաեւ բանկային հաշվի շարժը եւ այլ փաստաթղթեր, որոնք նախկինում չեն եղել։

Այստեղ Կարող է լինել Ձեր գովազդը։
#5

Related Articles

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով