Րաֆֆու փողոցում կնոջը բերման ենթարկելու միջադեպի կապակցությամբ սկսվել է ծառայողական քննություն

Րաֆֆու փողոցում կնոջը բերման ենթարկելու միջադեպի կապակցությամբ սկսվել է ծառայողական քննություն

Սեպտեմբերի 15-ին Մալաթիա-Սեբաստիա համայնքի Րաֆֆու փողոցում ոստիկանների մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ ոստիկանության պետի հանձնարարությամբ, անմիջապես սկսվել է ծառայողական քննություն, որի արդյունքների մասին կտեղեկացվի հանրությանը: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ ոստիկանությունը։

«Ոստիկանությունը միշտ հետեւողական է եղել նման երեւույթները կանխելու եւ բացառելու հարցում եւ այսուհետ էլ ամենայն խստությամբ է արձագանքելու այդպիսի ցանկացած դրսեւորման, որ կարող է խաթարել ոստիկանություն-հասարակություն կապի եւ օրինականության ամրապնդման գործընթացը»,-ասված է հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ երեկ Մալաթիա-Սեբաստիա համայնքի Րաֆֆու փողոցում մի քանի ոստիկաններ մի կնոջ էին բռնել՝ դիմակի համար, վերջինս էլ պնդում էր, թե ինքը դիմակ կրել է:

Aravot.am-ի հաղորդմամբ՝ ոստիկանները կնոջ թեւից բռնած՝ փորձում էին բերման ենթարկել, նա էլ ասում էր, թե թեւը կոտրված է։

Խառնաշփոթի մեջ ոստիկանները նկատեցին, որ դիմակ չկրած կինը փախուստի է դիմել։ Ավելի ուշ ոստիկանները կնոջ թեւերից բռնած՝ նստեցրին ոստիկանական մեքենա ու տարան բաժին:

Այստեղ Կարող է լինել Ձեր գովազդը։
#5

Related Articles

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով