Շնչառական հիվանդություններ ունեցողները հանրային բաց վայրերում կարող են դիմակ չկրել, սակայն պետք է ունենան բժշկական փաստաթողթ (տեսանյութ)

Շնչառական հիվանդություններ ունեցողները հանրային բաց վայրերում կարող են դիմակ չկրել, սակայն պետք է ունենան բժշկական փաստաթողթ (տեսանյութ)

Նոր կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխելու նպատակով անհրաժեշտ է խստագույնս պահպանել արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները։ Այդ կանոններից է հանրային վայրերում, այդ թվում՝ կանգառներում, դիմակ դնելը։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից։

Դիմակը պետք է դնել այնպես, որ ծածկի և՛ քիթը, և՛ բերանը։ Պարետի նոր որոշմամբ՝ շնչառական հիվանդություններ ունեցողները հանրային բաց վայրերում կարող են դիմակ չդնել։ Այդ անձինք, դիմակ չդնելու դեպքում, եթե ոստիկանության ծառայողին ներկայացնեն հիվանդության վերաբերյալ բժշկական փաստաթուղթ, ապա նրանց նկատմամբ արձանագրություն չի կազմվի։ Չներկայացնելու դեպքում արձանագրություն կկազմվի։

Եթե վարչական վարույթի ընթացքում ներկայացվի հիվանդության վերաբերյալ բժշկական փաստաթուղթ, ապա վարույթը կկարճվի։ Հիշեցնում ենք, որ խոսքը վերաբերում է միայն հանրային բաց վայրերում դիմակ չդնելուն։ Ի դեպ, արտակարգ դրության հայտարարումից մինչ օրս հանրային բաց վայրերում դիմակ չդնելու փաստերով կազմվել է 45682 արձանագրություն։ Կոչ ենք անում խստագույնս պահպանել հակահամաճարակային անվտանգության բոլոր կանոնները. դա բխում է մեր շահերից։

Այստեղ Կարող է լինել Ձեր գովազդը։
#5

Related Articles

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով