Վրաստանի բնակչուհու մոտ միաժամանակ հայտնաբերվել է սիբիրյան խոց և կորոնավիրուս

Վրաստանի բնակչուհու մոտ միաժամանակ հայտնաբերվել է սիբիրյան խոց և կորոնավիրուս

Վրաստանում Կարաջալարի գյուղի բնակչուհու մոտ միաժամանակ հայտնաբերվել է սիբիրյան խոց և կորոնավիրուս, հաղորդում է Նովոստի Գրուզիան:

Պացիենտը դիմել է հիվանդանոց սիբիրյան խոցի ախտանիշներով: Ինչպես հայտնել է Ռուսթավիի կլինիկայի գլխավոր բժիշկ Պապունա Բախտաձեն, բժիշկները որոշել են կորոնավիրուսի թեստ անցկացնել, քանի որ կինը ռիսկի խմբում է եղել:

Կնոջ մոտ բարձր ջերմություն է եղել: Կորոնավիրուսի թեստը դրական արդյունք է տվել:

Նշվում է, որ Կարաջալարին և մի քանի հարևան գյուղեր սիբիրյան խոցի էնդեմիկ օջախ են: Այդ հիվանդության բռնկում է գրանցվել 2000-ականների սկզբին:

Այստեղ Կարող է լինել Ձեր գովազդը։
#5

Related Articles

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով