«Բարձր երաժշտություն, հրավառություն և կորոնավիրուս». Երևանում շարունակում են խնջույքներ անել (տեսանյութ)

«Բարձր երաժշտություն, հրավառություն և կորոնավիրուս». Երևանում շարունակում են խնջույքներ անել (տեսանյութ)

Ֆեյսբուքյան օգտատեր Արո Սարդարյանն իր էջում տեսանյութ է հրապարակել՝ նշելով, որ մայրաքաղաք Երևանի Հարավարևմտյան թաղամասում քաղաքացիները խնջույք են անում:

Տեսանյութում լսվում են հայկական երաժշտության բարձր ձայնն ու դրան ձայնակցող մարդկանց աղաղակները:

Օգտատերը նշում է նաև, որ խնջույքի ավարտին հրավառություն է եղել:

Հիշեցնենք՝ կորոնավիրուսի վարակի կապակցությամբ մարտի 16-ին Հայաստանում հայտարարվել է մեկամսյա արտակարգ դրություն, մարտի 24-ից ժամանակավորապես խստացվել են անձանց տեղաշարժի և մյուս սահմանափակումները:

Այստեղ Կարող է լինել Ձեր գովազդը։
#5

Related Articles

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով