1983թ. ծնվեց ամենախոշոր երեխան՝ 7.2 կգ քաշով. ի՞նչ տեսք ունի նա այսօր

1983թ. ծնվեց ամենախոշոր երեխան՝ 7.2 կգ քաշով. ի՞նչ տեսք ունի նա այսօր

1983թ. Քևին անունով փոքրիկի ծննդյան լուրը ԶԼՄ-ների համար իրական սենսացիա դարձավ: Բանն այն էր, որ Քևինը ծնվել էր 7,2 կգ քաշով: Երեխայի մայրը հղիության ընթացքում ենթադրել էր, որ փոքրիկը խոշոր կծնվի, քանի որ նրա մյուս երեխաները ևս նորմայից մի փոքր խոշոր էին ծնվել: Սակայն 7,2 կիլոգրամը նրա համար ևս անսպասելի էր:

Երբ մորն ու նորածնին դուրս գրեցին հիվանդանոցից, ծնողները մեծ խնդրի բախվեցին. փոքրիկը չէր տեղավորվում ստանդարտ օրորոցի մեջ: Հետագայում նրանք նույն խնդրին են բախվել հագուստ և կոշիկ ընտրելիս ևս:

12 տարեկանում Քևինի հասակը կազմում էր 152 սմ: Հենց այդ պատճառով էլ բոլոր հարազատներն ու ծանոթները նրան խորհուրդ էին տալիս բասկետբոլի հաճախել: Սակայն տղան իրականում սպորտի նկատմամբ բացարձակապես սեր չուներ:

Դպրոցն ավարտելուց հետո նա ուսում անցավ ԱՄՆ ռազմաօդային ուժերում և այժմ աշխատում է որպես ոստիկան:

Այստեղ Կարող է լինել Ձեր գովազդը։
#5

Related Articles

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով