Ենոքավանում հայտնված կովկասյան ընձառյուծին շնորհվել է Ընծա անունը

Ենոքավանում հայտնված կովկասյան ընձառյուծին շնորհվել է Ընծա անունը

Ենոքավանում հայտնված կովկասյան ընձառյուծին շնորհվել է Ընծա անունը։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ շրջակա միջավայրի նախարարության ֆեյսբուքյան էջից։

«ԸՆԾԱ ԱՆՈՒՆԸ ՇՆՈՐՀՎԱԾ Է

Ձայների բացարձակ առավելությամբ

(130 Ընծա / 45 Լեո)

Շրջակա միջավայրի նախարարության ֆեյսբուքյան պաշտոնական էջի հետևորդները Ենոքավանում հայտնված կովկասյան ընձառյուծին շնորհեցին ԸՆԾԱ անունը։

Շնորհավորում ենք բոլորին, քանի որ կովկասյան ընձառյուծի՝ Տավուշի մարզում հայտնվելու փաստն արդեն ինքնին հաղթանակ է բոլորիս համար»,- ասված է էջում արված գրառման մեջ։

Այստեղ Կարող է լինել Ձեր գովազդը։
#5

Related Articles

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով