Ընձառյուծը վերադարձել է Տավուշի մարզ․ վարչապետը ներկայացնում է 100 փաստ

Ընձառյուծը վերադարձել է Տավուշի մարզ․ վարչապետը ներկայացնում է 100 փաստ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ասուլիսը սկսել է 100 փաստ ներկայացնելով։

«2019թ-ին ՀՀ-ում ապօրինի անտառհատման և որսագողության դեպքերը ակնհայտ նվազել են, որի արդյունքում մարդկանց և տեխնիկայի մուտքը անտառներ ավելի հազվադեպ է դարձել։ Արդյունքում կենդանիների համար կերային բազայի առկայությունը մեծացավ։ Ենոքավան գյուղի տարածքում կովկասյան ընձառյուծի հայտնվելը կարող է արդյունք լինել թվարկված դրական գործոնների և կերային շղթայի երականգնմամբ։

Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ 50 տարվա դադարից հետո ընձառյուծը վերադարձել է Տավուշի մարզ։ Կենդանուն վերջին անգամ տարածքում տեսել էին 1970-ական թվականներին։ Տավուշը դարձավ թվով չորրորդ մարզը Հայաստանում, որտեղ ընձառյուծ է բնակվում»,-նշել է ավարչապետը։

Այստեղ Կարող է լինել Ձեր գովազդը։
#5

Related Articles

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով