Գործարկվել է միանվագ դրամական աջակցության համար դիմումների ընդունման online.ssa.am կայքը

Գործարկվել է միանվագ դրամական աջակցության համար դիմումների ընդունման online.ssa.am կայքը

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է online.ssa.am կայքի գործարկման մասին․

«Գործարկել է online.ssa.am կայքը, որի միջոցով կարող եք տեղեկանալ՝ արդյոք հանդիսանո՞ւմ եք ՀՀ կառավարության կողմից կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացմանն ուղղված սոցիալական ծրագրերի շահառու, թե` ոչ:

Կայքի համապատասխան դաշտում հայատառ մուտքագրելով ձեր տվյալները՝ կարող է տեղեկանալ աջակցության ծրագրի տվյալ ցուցակում ներառված լինել կամ չլինելու մասին։ Ծրագրերի շահառու հանդիսանալու դեպքում կտեսնեք նաև այն բանկի անվանումը, որտեղ փոխանցվել է ձեզ համար նախատեսված գումարը: Անձը հաստատող փաստաթղթով անհրաժեշտ է մոտենալ տվյալ բանկի ցանկացած մասնաճյուղ և ստանալ միանվագ աջակցությունը:

Նշենք, որ գումարը բանկում հասանելի կլինի երեք ամիս, եթե այդ ընթացքում գումարի նկատմամբ պահանջ չառաջադրեք, այն հետ կվերադարձվի ՀՀ պետական բյուջե:

Նշենք, որ «Կորոնավիրուսի հետևանքով աշխատանքից ազատված ծնողներին հրատապ դրամական աջակցություն» (4-րդ միջոցառում) ծրագրի շահառուների ցանկը, ամբողջական չէ և պարբերաբար թարմացվում է:

Ուստի, Ձեր տվյալները ցանկում չգտնելու պարագայում, փորձեք դրանք վերստուգել որոշ ժամանակ անց»:

📍 Գործարկել է http://online.ssa.am կայքը, որի միջոցով կարող եք տեղեկանալ՝ արդյոք հանդիսանո՞ւմ եք ՀՀ կառավարության կողմից…

Опубликовано Zaruhi Batoyan Զարուհի Բաթոյան Понедельник, 6 апреля 2020 г.

Այստեղ Կարող է լինել Ձեր գովազդը։
#5

Related Articles

4 Comments

  • lusine , 10 Ապրիլի, 2020 @ 21:26

    barev dzez. chunem ashxatanq. unem 2 anchapahas erexa

  • lusine , 10 Ապրիլի, 2020 @ 21:27

    unem 2 anchapahas erexa u chem ashxatum

  • Mri , 18 Հունիսի, 2020 @ 18:57

    Barev dez es el unem 2anchapahas ev chem stacel voch mi ajakcutyunic ind aselov te npastaru em 28000dramov vonc pahem erexxaneris inqs el 3kargi hashvandam xndrum em indel ajakceq tikin Batoyan.

  • Աննման Ալեքսանյան , 25 Սեպտեմբերի, 2020 @ 10:31

    Բարև Ձեզ ես Աննման Ալեքսանյանս ունեմ 4 անչափահաս երեխա գտնվում եմ սոցալապես անապահով վիճակում չեմ աշխատում։ Խնդրում եմ օգնեք նախապես շնորհակալություն։ Գեղարքունիկի մարզ գյուղ Վաղաշեն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով